Արարատի մարզի Գետազատ գյուղում 56-ամյա տղամարդը ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ է խմել: NEWS.am-ի տեղեկություններով՝  հուլիսի 15-ին նա «սուր էկզոգեն թունավորում» ախտանշանով հոսպիտալացվել է Արտաշատի հիվանդանոց:

Տղամարդը ի վիճակի չի եղել որեւէ բան հայտնելու, սակայն քննության ընթացքում պարզվել է, որ նա հուլիսի 15-ին ժ.11.00-ի սահմաններում տանը, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է անհայտ տեսակի թունաքիմիկատ:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: