Մեքսիկայում հայտնի թմրաբարոն Էլ Չապոյի բանտից իրականացրած փախուստից հետո ձերբակալվել էին յոթ բանտային պաշտոնյաներ, ոորոնք հնարավոր է, մասնակից են եղել նրա անհետացմանը, հաղորդում է Reuters-ը:
Հետաքննության ընթացքում իր պաշտոնից զրկվել է նաեւ բանտի տնօրենը: Ոստիկանները հարցաքննել են հաստատության ավելի քան 30 աշխատակցի:
Ավելի վաղ Մեքսիկայի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չանգը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կարող էին համագործակցել թմրաբարոնի հետ նրա փախուստը կազմակերպելու հարցում: Նրա խոսքով՝ Գուսմանին լուրջ օգնություն է հարկավոր եղել փախչելու համար:





























