Պակիստանի Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն համարվող Քվետա քաղաքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով մահացել է շուկայի անվտանգության աշխատակիցն ու ինքը՝ գրոհայինը: Այս մասին իր կայքում նշել է The Express Tribune թերթը:

Նախնական տեղեկատվությամբ, գրոհայինը եղել է 18-20 տարեկան: Նա եղել է կանացի հագուստով, որն ամբողջությամբ ծածկել է մարմինը:

Երբ տղամարդը փորձել է մտնել շուկա, նրան կանգնեցրել է անվտանգության աշխատակիցը: Ահաբեկիչը վախենալով բռնվելուց գործ է դրել պայթուցիկը սարքը, որի հետեւանքով երկուսն էլ մահացել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը: