Զիմբաբվեն Եվրասիական տնտեսական միության ազատ առեւտրի գոտուն մասնակցելու հայտ է ներկայացրել, որի կազմի մեջ մտնում է նաեւ Հայաստանը:

Ըստ չստուգված տվյալների՝ հեռավոր աֆրիկյան պետությունը միությանն անդամակցելու միակ հավակնորդը չէ: Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկելու է ավելի քան 30 հայտեր, որոնք ներկայացվել են այնպիսի երկրների կողմից, ինչպիսին են Մոնղոլիան, Սիրիան, Ալբանիան եւ Հորդանանը: Բացի այդ, ազատ առեւտրի գոտուն դեմ չեն միանալ Իսրայելը, Եգիպտոսը եւ Հնդկաստանը: Այդ երկրների հետ համագործակցության նպատակահարմարությունը հանձնաժողովը կքննի առաջին հերթին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 

Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ ազատ առեւտրի գոտուն անդամակցության վերաբերյալ պայմանագիր է ստորագրել Վիետնամը: Պայմանագրի շրջանակներում կողմերը համաձայնել են մաքսային հարկերը նվազեցնել 88%-ով:

Հարկ է նշել, որ Զիմբաբվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է Աֆրիկա մայրցամաքում:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ԵՏՄ անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: 2015թ-ի հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միությանը Ղրղզստանին միանալու պայմանագիրը: