Թուրքիայում մեծ իրարանցում է այն լուրերից, ըստ որի, Հունաստանում ֆինանսական ճգնաժամի պատճառով գումար կանխիկացնել չկարողացող ռազմական օդաչուն իր F-16-ով մտել է Թուրքիա եւ բանկոմատներից մեծ գումար կանխիկացնելուց հետո հանգիստ հեռացել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը՝ վկայակոչելով ֆրանսիական radiocockpit.fr կայքին, հույն օդաչու, մայոր Հոմերոս Սիպոստոպուլոսը մի ուսումնական վարժանքի ժամանակ գաղտնի մտել է Թուրքիայի օդային տարածք եւ վայրէջք կատարել Այդըն նահանգի մի լքված օդանակայանում։

Այնուհետ հույն օդաչուն քաղաքի մի քանի բանկոմատներից կանխիկացրել է 6 հազար լիրա, որոնք էլ փոխանակել է եվրոյի եւ իր F-16 կործանիչով  կրկին հետ վերադարձել Հունաստան։

Այդըն նահանգի իշխանությունները լրագրողների հետ զրույցում հերքել են այս տեղեկությունը։