Ռուսաստանի տարածքային ջրերում ճապոնական ձկնորսական նավ են կանգնեցրել:

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությանը, գրում են, որ Ճապոնիայի դրոշի ներքո լողացող «Հոկոմարու 10» նավն ապօրինի ձկնորսությամբ էր զբաղվում:

Անձնակազմի անդամները 11 են, բոլորը՝ Ճապոնիայի քաղաքացիներ: Հաստատված տվյալներով, պետությանը հասցված վնասը կազմել է 230 հազար ռուբլի: Նավը փոխադրվել է Հարավային Կուրիլսկ՝ հետաքննության նպատակով: