Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հերթական անգամ փորձում է հասնել քաղաքական բարձունքների եւ հաղթել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, հրաժարվել է ներողություն խնդրել հեղինակավոր սենատոր Ջոն ՄաքՔեյնին հրապարակավ վիրավորելու համար: 

Այս աղմուկը բարձրացել է մի քանի օր առաջ:  Ընտրողների առջեւ հրապարակային ելույթներից մեկի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Վիետնամում պատերազմած ՄաքՔեյնին բացարձակապես հերոս չի համարում: Միլիարդատերը դրա վկայություն է անվանել այն, որ ՄաքՔեյնը գերի է ընկել:

«Ես հերոս չեմ համարում նրանց, որոնք գերի են ընկել», - ասել է նա՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երբ կիրակի  ABC-ի եթերում հաղորդավարուհին ուղիղ հարցրել է Թրամփին արդյոք նա չի՞ ցանկանում ներողություն խնդրել, վերջինս կարճ եւ հստակ պատասխանել է՝  «Բացարձակապես՝ ոչ»: