Չինական ոստիկանությունը երկարատեւ նախապատրաստման արդյունքում իրականացրել է կեղծ դեղերի արտադրությամբ զբաղվող հանցախմբի ձերբակալման գործողությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ձերբակալվել է 20 մարդ, առգրավվել է 20 հազար արկղ կեղծված դեղորայք եւ մի քանի տոննա հումք, հաղորդում է Gazeta-ն:
Ըստ ոստիկանության տվյալների՝ դեղորայքը վաճառվել է համացանցային խանութներում: Դեղորայքի վաճառքը հասել է ավելի քան 16 մլն դոլարի:
Նշվում է, որ կեղծված դեղորայքների շարքում եղել են նիհարեցնող հաբեր եւ ցավազրկողներ:





























