Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը քաղաքային ազգային խորհրդի ընտրություններում իր ձայնը տվել է ավտոբուսի վարորդ Հո Մեն Գմային, իսկ շրջանի ղեկավարման ընտրություններում՝  գործարանի բաժնի ղեկավար Սին Սուն Թհեին:

Կիմ Չեն Ընը գովել է աշխատակիցներին կուսակցության, առաջնորդի, երկրի եւ ժողովրդի բարօրության համար արված գործունեության, ինչպես նաեւ «աշխարհի ամենահզոր երկրում»  սոցիալիզմ կառուցելու ջանքերի համար, հաղորդում է  Gazeta-ն:

Ընտրություններում Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղեկցել են վարչապետ  Պակ Պոն Չժուն եւ քույրը՝ Կիմ Ե Չժոուն: