Չինական իրավապահները չորս մարդու են ձերբակալել ճապոնական Uniqlo խանութի հանդերձարանում անհարիր տեսարանի տեսագրության տարածման համար՝ հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ տեսանյութում պատկերված զույգը այն ուղարկել է իրենց ընկերոջը, բայց այն անհայտ տարբերակով տարածվել է չինական համացանցում, հաղորդում է Gazeta-ն:

Ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ, ով ենթադրաբար տարածել է տեսանյութը չինական Weibo սոցիալական ցանցում, ինչպես նաեւ երեք այլ անձիք, ովքեր մեղադրվում են անհարիր տեղեկատվության տարածման համար:

Նշվում է, որ Չինաստանում սեքս-տեսանյութերի տարածման համար նախատեսվում է երկու տարվա ազատազրկում: