Ղպտի ուղղափառ եկեղեցու ղեկավար, Ղպտի Պապ եւ պատրիարք Թավատրոս II Ալեքսանդրիացին, հուլիսի 19-ին, Լիբանանում հայկական եկեղեցում աղոթել է Հայոց ցեղասպանության զոհերի համար:

Ղպտի պատրիարքը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն միասին մյուռոն են պատրաստել, հաղորդում է Ahram Online-ը:

Ապրիլին Ղպտի պատրիարքն այցելել է Հայաստան, որտեղ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: