Չինաստանի Լենչժոու քաղաքում ուսանողական հանրակացարանում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 7 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ներկայումս միջադեպի վայրում աշխատում են հրշեջների ու փրկարարների ջոկատները, հաղորդում է Sina պորտալը:
Ոստիկանության աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի պատճառները:





























