Աֆղանստանում ԱՄՆ ավիահարվածից երկրի բանակի 14 զինծառայող է մահացել: Ինչպես հաղորդում է France Press-ը, միջադեպը տեղի է ունեցել Քաբուլից հարավ գտնվող Լոգար նահանգում, որտեղ, ըստ հետախուզության տվյալների, գտնվել են «Թալիբան» շարժման գրոհայինները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկու ամերիկյան ուղղաթիռներ հարձակում են գործել Աֆղանստանի բանակի անցակետի վրա, որի հետեւանքով սպանվել է 14 աֆղան զինծառայող»,-հայտնել է այդ շրջանի ղեկավար Բարաք Մուհամեդ Ռահիմ Ամինը:





























