Բիշքեկում  Ղրղզստանի հատուկ ծառայությունները հատուկ օպերացիա են իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» օգնություն ցուցաբերած  հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տարածած հաղորդագրությունում ասվում է, որ իրականացրած հատուկ օպերացիայի ընթացքում  ոչնչացվել են ԻՊ-ի 6 կողմնակիցներ եւ ձերբակալվել է այդ խմբավորման 7 անդամ:

«Նախկին պատգամավորը ձերբակալվել է բիշքեկյան Մանաս օդանավակայանում, երբ փորձել է երկրից հեռանալ», - նշվել է գերատեսչությունում:

Ձերբակալվածի անունն ու ազգանունը դեռ չի հրապարակվում: Ըստ տեղի լրատվամիջոցների վարկածի, խոսքը Մաքսատ Կունակունովի մասին է: