Մեքսիկայի Դուրանգո նահանգում, անհայտ անձինք 3 մեքենաների ուղղությամբ կրակոցներ են արձակել, որի հետեւանքով մահացել է առնվազն 11 մարդ, եւս 5-ը ստացել են վնասվածքներ: Մեքսիկական իշխանությունների ներկայացուցիչների փոխանցմամբ, հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի, նրանց որոնումները դեռ արդյունք չեն տվել, հաղորդում է Gazeta-ն:
Մեքենաներում գտնվել են Սապիորիս ավանի բնակիչները։ Նրանցից 5-ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Դուրանգո քաղաքի հիվանդանոց։ Տուժածներից մեկը գտնվում է ծանր վիճակում։
Իրավապահները հետաքննություն են սկսել:




























