Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հրամանատարությունը կիրակի իր ստորաբաժանումներին հրաման է տվել երկուշաբթի միակողմանի հրադադարի անցնելու վերաբերյալ:

Ինչպես ասվում է ապստամբների կողմից տարածված հաղորդագրությունում՝ հրադադարը հնարավոր է եղել  միջնորդ երկրների՝ Նորվեգիայի եւ Կուբայի, ինչպես նաեւ Վենեսուելայի եւ Չիլիի շնորհիվ: 

Միեւնույն ժամանակ ապստամբների ղեկավարությունը նշում է , որ իր ենթականերին չի արգելելու ուժ կիրառել պաշտպանության նպատակներով, եթե նրանց դիրքերի վրա հարձակում իրականացվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: