Ճապոնիայի հյուսիսում Cessna դասի ոչ մեծ օդանավ է վթարի ենթարկվել: Տարածաշրջանի հրշեջ վարչությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո, Բեցուկայ քաղաքում (Հոկայդոյի հյուսիսային պրեֆեկտուրա):

Օդանավում եղել է 4 մարդ, որոնք բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Ուղեւորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսները աննշան վնասվածքներ են ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդանավն ընկել է ընդամենը 10 մետր բարձրությունից: Ներկայումս պարզում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: