Լեհաստանի տարածքով հզոր փոթորիկ է անցել, առանց էլեկտրականության է մնացել 500 հզ տնային տնտեսություն, զոհվել է մեկ մարդ, վիրավոր է եւս 14-ը: Այս մասին հաղորդում է Լեհական ռադիոն՝ հղում կատարելով անվտանգության կառավարական կենտրոնին:
Մի քանի օր շարունակ Լեհաստանի տարածքում շոգ եղանակ է եղել, որից հետո միանգամից ցրտել է:
Խախտվել է երկաթգծային հաղորդակցությունը, փրկարար ծառայությունը հեռացնում է ընկած ծառերը եւ վերականգնում է էլեկտրամատակարարումը: Երկաթգծերի աշխատակիցները տարհանել են ավելի քան 400 մարդու:





























