Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան էականորեն կավելացնի ռազմական ծախսերը հաջորդ տարի:
Պորոշենկոյի խոսքով՝ կշարունակվի բանակի ամրացումը եւ հագեցումը նորագույն ռազմական տեխնիկայով:
«Հաջոդ տարի մենք կավելացնենք ռազմական ծախսերը: Այս շաբաթ Գերագույն ռադան եւս 5 մլրդ-ով ավելացրել է ռազմական բյուջեն», -ասել է նախագահը՝ դիմելով ուկրաինացիներին:
«Մենք ոչ միայն դիմակայեցինք այս անհավասար պայքարում, այլեւ այնքան ենք ամրացել, որ հակառակորդի համար ակնհայտ դարձավ այն բարձր գինը, որն իր համար կարժենա ուղիղ ներխուժումը », - հայտարարել է Պորոշենկոն:
Նրա կարծիքով՝ ճակատում հարձակվելու փոխարեն Ուկրաինան ձգտում են պառակտել ներսից: Այդ կապակցությամբ նախագահն ընդգծել է, որ հարկավոր է բոլոր միջոցները ձեռք առնել ցանկացած տեսակի ներքին ապակայունացում կանխելու համար, որն Ուկրաինան կդարձներ «հեշտ որս»:





























