Լիբիայում չորս իտալացու են առեւանգել, հաղորդում է La Repubblica համացանցային կայքը՝ վկայակոչելով Իտալիայի ԱԳՆ-ն: 

Ըստ պարբերականի տվյալների՝ խոսքը Bonatti-ի շինարարական ընկերության շինարարների մասին է, որոնց անհայտ անձինք առեւանգել են նավթի եւ գազի արտադրության Մելլիտահ նավահանգստից: Այն հանդիսանում է լիբանանյան Ազգային նավթային ընկերության (NOC) եւ իտալական Eni SpA-ի համատեղ նախագիծը:

Իտալիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը անհապաղ գործի է դրել բոլոր անհրաժեշտ կապերը, որպեսզի հետեւի իրադարձություններին եւ անընդհատ կապի մեջ գտնվի առեւանգվածների ընտանիքների եւ Bonatti ընկերության հետ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: