Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի:

Ըստ տեղի մամուլի իրականացրած սոցհարցման արդյունքների՝ վարչապետին աջակցում է բնակչության մոտ 35%-ը:  Դա նրա վատագույն ցուցանիշն է 2012թ-ի ընտրություններից ի վեր, հաղորդում է BBC-ին:

Դեռ մեկ ամիս առաջ ճապոնացի վարչապետի վարկանիշը 7%-ով բարձր էր: Լրագրողները համարում են, որ բնակչության աջակցությունը վարչապետը կորցրել է առաջին հերթին կասկածելի օրենքի ընդունման պատճառով, որը թույլ է տալիս երկրի զինված ուժերը կիրառել նրա սահմաններից դուրս:

Հարցվածների զգալի մասը կարծում է, որ օրենքը «ճզմել» է Աբեին: Դրա հետ մեկտեղ վախ կա, որ այդ օրենքի ընդունումը հավելյալ կսրի Ճապոնիայի հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: