Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տուժել է առնվազն 20 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:

Պայթյունը որոտացել է մշակութային կենտրոնի մոտ գտնվողն սրճարանում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Հեռուստաալիքը նաեւ հայտնում է, որ պայթուցիկը սարք է գործի դրվել, ինչն էլ հանգեցրել է զոհերի:

Զոհերի թիվը այս պահին անհայտ է:

Դեպքի վայր են ժամանել «շտապօգնության» մեքենաները, ոստիկանության ջոկատներն ու հրշեջ հաշվարկները: