Արաբական կոալիցիայի կողմից Եմենի հյուսիսում գտնվող Սաադա գավառի ռմբակոծության հետեւանքով 11 մարդ է զոհվել Այդ մասին հաղորդել է  Sputnik գործակալությունը: 

Ըստ աղբյուրի տվյալների՝ ականներն ընկել են Քիտաֆի գյուղերից մեկում: Զոհվածներից շատերը կանայք ու երեխաներ են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նաեւ հաղորդվում է, որ ավիաուժերը հարված են հասցրել գեներալ Մահդի Մաքվալայի տանը, ով նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհի կողմնակիցն էր: