Ռուսաստանը չի կարողացել հայտնվել The Soft Power 30-ի 30 ամենաազդեցիկ երկրների ցանկում: Վարկանիշի արդյունքները հրապարակել է  The Economist ամսագիրը:

Վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան, որին հաջորդել են Գերմանիան եւ ԱՄՆ-ը: Վարկանիշում վերջին հորիզոնականը զբաղեցրել է Չինաստանը՝ հաղորդում է  Gazeta-ն:

Ինչպես նշվում է՝ «փափուկ ուժը» հանդիսանում է քաղաքական իշխանության ձեւ, որն ընդունակ է հասնել ցանկալի արդյունքների կամավոր մասնակցության, համակրանքի եւ գրավչության հիմքով: