Սիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ին տեղի ունեցած պայթյունից առնվազն 12 մարդ է մահացել, այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով, քաղաքի մշակութային կենտրոնի մոտ գտնվող սրճարանում կլաստերային ռումբ է պայթել, որի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, 10-ից ավելի մարդ մահացել է:
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է: Դեպքի վայր են ժամանել «շտապօգնության» մեքենաները, ոստիկանության ջոկատներն ու հրշեջ հաշվարկները: Հարեւան շենքերի ապակիները եւս կոտրվել են:
Պաշտոնական հայտարարություն դեպքի առթիվ չկա, հետաքննություն է սկսվել:





























