27 մարդ է զոհվել եւ մոտ 100-ը վիրավոր է թուրքական Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, որը Սիրիային սահմանակից է՝ հաղորդում է NTV հեռուստաալիքը հղում կատարելով ոստիկանությանը:

Ըստ նախնական տվյալների՝ մահապարտ-ահաբեկիչը ական է պայթեցրել Սուրուչ քաղաքի Ամար մշակութային կենտրոնում գտնվող թեյարանի մուտքի մոտ : Պայթյունից հետո հրդեհ է սկսվել, որն արագ հանգցրել են, հաղորդում է RIA Novosti-ին:

Ավելի վաղ թուրական խորհրդարանի անդամ Ֆիքրեթ Բիլը հայտարարել է, որ պայթյունն ուղղված է եղել թուրքական քրդերի դեմ, որոնք ապրում էին քաղաքի կենտրոնում եւ սպասում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Սիրիա մեկնելուն: