Հայաստանն ու ԵՄ-ն ավարտել են նոր համապարփակ համաձայնագրի նախնական բանակցությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքով, Հայաստանը որոշել է չօգտվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու առաջարկից՝ ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: «ԵՄ-ն ամբողջությամբ հարգում է այդ որոշումը»,-ընդգծել է Տուսկը:

Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների, ազատ շուկաների հասանելիության, գործարար միջավայրի համար միջավայրի բարելավման ու ներդրումների, ինչպես նաեւ կայուն զարգացման  հարցերում:

Ցանկացած դեպքում, ԵՄ-ն հավատարիմ է մնում մի շարք քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոլորտում բարելավմանն ուղղված հարցերում Հայաստանին աջակցելու իր դիրքորոշմանը: