Ալժիրյան բանակը օպերացիայի ընթացքում ոչնչացրել է 16 մարդու երկրի հյուսիսում գտնվող  Ային-Դեֆլա գավառում, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը: 

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝  սպանված ահաբեկիչների թվում օտարերկրյա քաղաքացիներ են: Զինվորականները նաեւ մեծ քանակի զինամթերք, պաշարներ եւ պայթուցիկներ են հայտնաբերել՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաբաթ գրոհայինները հարձակվել են զինվորական շարասյան վրա , զոհվել է 9 զինվորական: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է  «Ալ-Կաիդան իսլամական Մահրեբի երկրներում» խմբավորումը: Ահաբեկիչների մեկ այլ հարձակման հետեւանքով երեք ոստիկան է մահացել: Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածում են, որ հարձակման պատասխանատվությունը ընկած է նույն խմբավորման գորհայինների վրա: