Թուրքական իշխանությունները որակում են Սուրուչիում տեղի ունեցած պայթյունը որպես ահաբեկչական գործողություն, որի ետեւում կանգնած են «Իսլամական պետության» գրոհայինները:

Ինչպես հաղորդում է  Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին, տվյալներ կան, որ Սիրիային սահմանակից Սուրուչի քաղաքի մշակութային կենտրոնում պայթյունն իրականացրել է ԻՊ-ի մահապարտ ահաբեկիչը, հաղորդում է Gazeta-ն:

Թուրքիայի ՆԳՆ-ում պաշտոնապես հաստատել են ահաբեկչության վարկածը եւ կոչ են արել քաղաքացիներին  «միավորվել եւ պահպանել հանգստությունը այդ ահաբեկչական հարձակման առաջ, որն ուղղված է երկրի միասնականության դեմ»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 27 մարդ, մոտ 100-ը վիրավոր է: