«Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին: «Ոսկե ծիրանին» (1-ին մրցանակ) արժանացավ «Օձի գրկում» ֆիլմը, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա):

(Մրցանակակիրների ամբողջական ցուցակը)

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի պահպանել էր հիմնական մրցութային անվանակարգերը: Ժյուրիների կազմերը գլխավորել էին՝

• Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)

• Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)

• «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)

• Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզեւ (Բուլղարիա)

Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության եւ ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: