Օդեսայի նոր նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվում է Վրաստանի քաղաքացիությունից:
«Միխայիլ Սահակաշվիլին գտնվում է Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մեջ», -հայտարարել է Օդեսայի վարչակազմի մամուլի ծառայության աշխատակից Դենիս Սամիգինը, ում խոսքը մեջբերել է «Ուկրաինական ճշմարտություն» պարբերականը:
Ուկրաինայում երկքաղաքացիությունն արգելված է սահմանադրությամբ:





























