Գործարար Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը և հիմա գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ հաղորդում է TASS-ը հղում կատարելով փաստաբան Արթուր Հայրապետովին:
Նրա խոսքերով՝ Ստերլիգովը անխափան լքել է Ռուսաստանի տարածքը և ներկա դրությամբ ընտանիքի հետ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում:
Փաստաբանը նշել է, որ նրա պաշտպանյալը դիմել է թե դատախազությանը, թե դատական մարմիններին, բայց ոչ մի խնդիր նրա անձի հետ կապված չի եղել ոչ իրավապահ մարմիններից, ոչ էլ դատական օրգաններից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերման Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զրպարտության մեղադրանքով:




























