Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպել է Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հանդիպում Հայաստանի ընդդիմության առաջնորդների հետ։ Իրական ժողովրդավարություն գոյություն չունի առանց ուժեղ, պատասխանատու ընդդիմության»,- գրել է նա։

Նշենք, որ Երեւան  այցի շրջանակներում նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Եվրախորհրդի ղեկավարն արդեն ժամանել է Վրաստան։