Չինաստանի Լյաոնին գավառում մոտ 178,2 հազար մարդ է տուժել երաշտի պատճառով: Ինչպես հաղորդում է չինական կենտրոնական հեռուստատեսությունը՝ շրջանում խմելու ջրի սուր պակաս կա:
Շոգ եղանակը հաստատվել է գավառում հուլիսի սկզբից, դրա հետ մեկտեղ տեղումների քանակն այնտեղ նվազագույնի է հասել: Ըստ իշխանությունների նախնական գնահատականի՝ երաշտից տուժել է 1,15 մլն հա ցանքատարածք, մոտ 22,6 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն խմելու ջրի սուր պակաս ունի՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գավառ են ուղարկվել արագ արձագանքման աշխատանքային խմբեր, որոնք պետք է օգնեն տեղի իշխանություններին:





























