Շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը պարտության է մատնել բուլղարացի Ռադոսլավ Դիմիտրովին: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրայր Սիմոնյանը իրար դեմ ոչ ոքի են խաղացել:

Միանձնյա առաջատարը ութ միավոր վաստակած ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է:  Հայաստանի երեք մասնակիցներն էլ ունեն վեցական միավոր եւ բաժանում են 23-րդ տեղը:

Աղջիկների մրցաշարում Անի Խանամիրյանը ոչ ոքի է խաղացել իսպանուհի Անաբել Գուադամուրո Տորենտեի հետ: Առաջատարը սլովենացի Աննա Մուզիչուկն է, որն ունի ինը միավոր: Խանամիրյանը վաստակել է հինգ միավոր եւ տասը շախմատիստների հետ բաժանում է 35-րդ տեղը: Առաջնության ավարտին մնացել է երեք տուր: