Լոս-Անջելեսի շրջանային ոստիկանությունը մեգապոլիսի տներից մեկում զենքի պահեստ է հայտնաբերել, որտեղ 1,2 հազար զինատեսակ եւ 2 տոննա զինամթերք է եղել: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Los Angeles Times թերթը:
«Զինամթերքը հայտնաբերվել է անցած շաբաթ, սակայն իշխանությունները հաղորդել են լրատվամիջոցներին միայն հիմա», -հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:
Զինամթերքը հայտնաբերվել է այն տանը, որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող նորաոճ թաղամասում: Այնտեղ հետախուզում է անցկացվել տանտիրոջ տարօրինակ մահվան պատճառով, ով մահացել է փողոցում իր տնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
«Ոստիկանությունը դեռ չգիտի, թե ինչպես եւ ինչի համար է այդ մարդ, ում անունը չի հրապարակվում, իր մոտ ունեցել այդ ողջ ռազմամթերքը», -նշում է թերթը:





























