Բրիտանական արքայազն Ջորջը չորեքշաբթի կտոնի ծննդյան օրը «համեստ թեյախմությամբ» Նորֆոլքի Անմեր-Հոլլ նստավայրում, հաղորդում է The Daily Mail-ը: Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու որդին հուլիսի 22-ին կդառնա 2 տարեկան:
Ինչպես հիշեցնում է թերթը՝ 2014թ-ին Ջորջի ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթն ացն էր կացվում Քենսինգթոնյան պալատում եւ տոնակատարության պատվավոր հյուրը արքայազնի տատիկն էր՝ թագուհի Եղիսաբեթ II-ը: Այս տարի պլանավորվում է ավելի համես տոնակատարությունը արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի նստավայրում՝ հաղորդում է Gazeta-ն:
Ջորջին կշնորհավորեն Մայքլ եւ Քերոլ Միդլթոնները, ինչպես նաեւ ընկերներն ու քավորները, պնդում է պարբերականը: Թերթը ենթադրում է, որ տոնակատարության կազմակերպմամբ մեծ մասամբ զբաղվել է դքսուհի Քեթրինը: Արդյոք ընտանեկան տոնակատարությունը կայցելի Ուիլյամը, թե ոչ՝ հայտնի չէ, քանի որ այդ օրը նրա մոտ կարող է աշխատանքային հերթափոխ լինել:





























