Սուրուչ քաղաքում 31 մարդու համար պատասխանատու ահաբեկիչ աղջիկը Թուրքիա է ժամանել մոտ մեկ ամիս առաջ: Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը՝ ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել երեք կանանց մասին, որոնք ներթափանցել են Սիրիա ահաբեկչությունների իրականացման նպատակով:
Ահաբեկչության հավանական իրականացնողի եւ այլ կասկածյալների լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկվել են երկրի բոլոր ոստիկանական բաժանմունքներ:
Ամարի Մշակութային տան մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որտեղ ապրել են Երիտասարդ սոցիալիստների ֆեդերացիայի մոտ 300 ներկայացուցիչներ, զոհվել է 31 եւ վիրավոր է մոտ 100 մարդ: Այդ մարդիկ պատրաստվում էին մեկնել Սիրիայի Քոբանի քաղաք, որպեսզի օգնեն տեղի բնակիչներին վերականգնել շինություններն ու ենթակառույցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փորձագետները պայթյունի վայրում հայտնաբերել են տղամարդու պոկված գլուխ եւ կանացի վերջույթների հատվածներ: Դրանք կարող էին պատկանել մահապարտին: Սակայն դեռ պարզ չէ, արդյոք հարձակվողը կին էր, թե տղամարդ:
Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքավորումը մեծ հզորություն է ունեցել: Չի բացառվում, որ մահապարտի գոտու վրա ձեռքի մի քանի նռնակ է ամրացված:





























