Թուրքիայի հարավ-արեւելքում հրաձգության հետեւանքով սպանվել է առնվազն մեկ ժանդարմ, եւս երկուսը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ժանդարմները կարծում են, որ հարձակումը կատարել են քուրդ ապստամբները: Միջադեպը տեղի է ունեցել Ադըյաման նահանգի Քոմուր գյուղում ուժայինների գործողության ժամանակ:

Նրանց վարկածով, ապստամբները հնարավոր է կապ ունեն երկրում արգելված PKK-ի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: