Մի քանի տասնյակ մարդ է տարհանվել Խորվաթիայի հարավում տարածված անտառային հրդեհների պատճառով, հաղորդում է Reuters գործակալությունը:

Անտառային հրդեհները շրջապատել են երկրի հարավում գտնվող Տրստենիկ բնակավայրը: Հրշեջները փորձում են կրակը պահել բնակեցված թաղամասերից անվտանգ հեռավորության վրա:

Խորվաթիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում չափազանց բարձր ջերմաստիճան է, որը հասնում է 40 աստիճանի, ինչն էլ հաճախ պատճառ է դառնում անտառային հրդեհների բռնկման համար, հաղորդում է RIA Novosti-ին: