Կոլումբիայում 7-ամյա աղջնակը 18 օր անցկացրել է ջունգլիներում եւ ողջ մնացել: Երկու շաբաթից ավելի որոնել են աղջկան, որը կորել էր Կոլումբիայի ազգային պարկում:

The Telegraph-ի փոխանցմամբ, Կոլումբիայի ոստիկանությանը հաջողվել է գտնել երեխային. 7-ամյա Ջեսիքա Արիասին հայտնաբերել են Տայրոնա ազգային պարկի լքված խրճիթում, նա ողջ է եղել, հաղորդում է НТВ-ն:

Երեխան չափից ավելի ջրազրկված է եղել, նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Տեղի պաշտոնյաները եւ բժիշկներն իսկական հրաշք են անվանում, որ փոքրիկ աղջնակին հաջողվել է այդքան օր մենակ մնալ վայրի տեղանքում՝ առանց ջրի ու սնունդի: