Հնդկաստանի արեւելյան Ասամ նահանգի գյուղերից մեկի բնակիչները գլխատել են տարեց կնոջը՝ մեղադրելով նրան «կախարդության» մեջ, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

63-ամյա կնոջը մեղադրել են գյուղում հիվանդություններ տարածելու մեջ: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում երկու կանայք:

Ոստիկանության փոխանցմամբ, վերջին կես տարում Ասամ նահանգում գլխատել, քարկոծմամբ սպանել կամ հրդեհել են մոտ 90 մարդու (հիմնականում կանանց), որոնց տեղի բնակիչները համարել են «կախարդ» ու «վհուկ», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սնահավատությունը եւ հեթանոսական կուռքերը մինչ օրս տարածված են երկրի տարբեր շրջանների բնակիչների շրջանում: