Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով այրվածքներ ստացած կնոջ՝ 46-ամյա Լուսինե Մանգոյանի առողջական վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Այրվածքաբանական կենտրոնից:
Մեզ հայտնեցին, որ կնոջը Վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխել են սովորական բաժանմունք, որտեղ էլ ստանում է համապատասխան բուժում:
Ինչ վերաբերում է որդուն՝ 27-ամյա Լեւոն Մարգարյանին, ապա նա արդեն ապաքինվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում գազի բալոնի պայթելու հետեւանքով հուլիսի 17-ին, մայր ու որդին են տեղափոխվել Այրվածքաբանական կենտրոն: NEWS.am- ին հիվանդանոցից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 46-ամյա Լուսինե Մանգոյանն ու 27-ամյա Լեւոն Մարգարյանը: Որդին ամբուլատոր բուժօգնություն է ստացել, իսկ մոր վիճակը ծանր էր, 40-45 տոկոս այրվածք էր ստացել:





























