ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի վերաբերյալ, հայտարարել է, թե բոլորը գիտեն, թե որքանով կարելի է վստահել Վրաստանի նախկին նախագահի խոսքին:
Նշենք, որ Սահակաշվիլին հարցազրույց էր տվել բրիտանական Independent թերթին, որտեղ ներկայացրել է Պուտինի հետ իր զրույցները եւ մեջբերել նրա մի քանի արտահայտությունները: Վրաստանի նախկին նախագահի խոսքով, Պուտինի հետ զրույցի ժամանակ ինքը եզրակացություն է արել, որ ՌԴ նախագահը «տարված է ՆԱՏՕ-ն փորձարկման ենթարկելու գաղափարով», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Այսպես ասենք, երեւի բոլորին է հայտնի, թե որքանով կարելի է վստահել Սահակաշվիլիի հայտարարություններին: Դա քաջ հայտնի է նաեւ իր երկրում, որտեղ նա, ըստ ամենայնի, այնքան էլ չի կարող մեկնել, այլ երկրներում եւ Ռուսաստանում նույնպես»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ վերջիններիս խնդրանքով մեկնաբանելով Սահակաշվիլիի հայտարարությունները:




























