Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երեք հազար պաշտոն է կրճատել, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վիկտոր Շոկինին:
«Ուժի մեջ է մտել դատախազության մասին օրենքը: Իմ հրամանով Ուկրաինայի գլխավոր դատախազության համակարգում կրճատվել է 3 հազար պաշտոն»,-հայտարարել է նա:
Շոկինի խոսքով, ներկայումս երկրի գլխավոր դատախազությունում պաշտոնների քանակը կազմում է մոտ 15 հազար:





























