Թունջելի գավառի ոստիկանությունը Թուրքիայի արեւելքում հեռակառավարման վահանակով  100 կգ քաշով ռումբ է հայտնաբերել, որը տեղակայված է եղել ավտոճանապարհին՝ հաղորդում է Hurriyet թերթը:

Ռումբը հայտնաբերվել է ոստիկանների կողմից  Սյութլյուջու բնակավայրի մոտ՝ Թունջելի քաղաքից 15 կմ հեռավորության վրա ճանապարհը ստուգելու ժամանակ: Ռումբի հայտնաբերման վայր են ժամանել ականազերծողներ եւ զրահատեխնիկա: Ռումբը վնասազերծվել է ականազերծողների կողմից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: