«Reporters Without Borders» կազմակերպությունն իր վրդովմունքն է հայտնել ilur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված գործի կապակցությամբ:
Խանումյանի դեմ գործ է հարուցվել տեղեկատվության աղբյուրը բացահայտելուց հրաժարվելու համար:
«Խանումյանի դեմ հետապնդումը վտանգավոր նախադեպ է Հայաստանում խոսքի ազատության համար: Աղբյուրների գաղտնիությունը լրագրողի ազատության հիմնական պայմանն է»,-հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Ջոան Բիրը:
Բացի այդ, նա կոչ է արել Հատուկ քննչական ծառայությանն անհապաղ հրաժարվել մեղադրանքից:





























