Քաղաքացիական ակտիվիստ Գագիկ Եղիազարյանը Երեւանի քաղաքապետարան իրազեկման դիմում է ներկայացրել շուրջօրյա հավաք անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հուլիսի 17-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Գագիկ Եղիազարյանի իրազեկումը՝ 2015 թվականի օգոստոսի 11-ին ժամը 00:00-ից մինչեւ ժամը 24:00-ն (շուրջօրյա) Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում հավաք եւ հավաքի ընթացքում ժամը 20:30-ից մինչեւ ժամը 22:30-ն Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Նույն երթուղով շուրջօրյա երթերի մասին իրազեկում է ներկայացվել նաեւ օգոստոսի 12-ի եւ 13-ի համար։