Հյուսիսային Կորեան պահանջում է իրեն չհամեմատել Իրանի հետ՝ միջուկային զենքի հարցում: Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցչի տարածած հաղորդագրությունում:

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունը երկարատեւ ջանքերի արդյունք էին, որոնք ուղղված էին նրա միջուկային ակտիվության իրավունքի ճանաչմանն  ու պատժամիջոցների վերացմանը: Բայց մեզ մոտ իրավիճակը բոլորովին այլ է»,-Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հայտնել է հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել իր անունը:

«Մենք ձեւով եւ բովանդակությամբ միջուկային պետություն ենք, եւ որպես միջուկային պետություն ունենք մեր շահերը», -ասել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա խոսքով՝ Փհենյանում բացառապես հետաքրքրված չեն  միջուկային ծրագրի սառեցման կամ էլ դրանից ընդհանրապես հրաժարվելու վերաբերյալ բանակություններով:

Նա պարզաբանել է, որ քանի դեռ Փհենյանի նկատմամբ ԱՄՆ թշնամական վերաբերմունքը շարունակվում է, Հյուսիսային Կորեայի միջուկային պաշարներում փոփոխություններ չեն լինի: