Չադի նախկին նախագահ Հիսսեն Հաբրին տեղափոխել են Սենեգալի մայրաքաղաքի դատարան՝ մարդկության դեմ հանցագործությունների գործով դատավարության երկրորդ նիստին:
Նիստի սկիզբը հետաձգվել է, քանի որ Հաբրը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին եւ հանձնարարել է իր փաստաբաններին չգալ դատարանի դահլիճ, հաղորդում է BBC-ին:
Դատարանն արդեն Հաբրի համար նշանակել է երեք սենեգալցի փաստաբանների, որոնք նիստից առաջ պետք է ծանոթանան գործի նյութերին: Դատական գործընթացի վերսկսման ժամանակահատվածը դեռ հայտնի չէ:
«Աֆրիկյան Պինոչետ» մականունն ստացած Հաբրը մեղադրվում է զանգվածային բռնությունների մեջ, որոնք նա իրագործել է 1982-1990թթ նախագահի պաշտոնում եղած ժամանակ:





























